Գևորգյան մարտարվեստի դպրոց` Երևանում
Փետրվարի 25-ին՝ ժամը 16.00-ին, Մոսկովյան 5 (Սպայի տուն) հասցեում տեղի կունենա Գևորգյան մարտարվեստի դպրոց-ռազմահայրենասիրական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հյուրերին կցուցադրվի դպրոցի մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև անդրադարձ կլինի կենտրոնի առաջիկա ծրագրերին և նպատակներին:
Այսուհետ Երևանում ևս կգործի բացառիկ մարզագույքով հագեցած և հիմնովին նորոգված մարտարվեստի արհեստավարժ դպրոց-ռազմահայրենասիրական կենտրոն:
Գևորգյան մարտերվեստի դպրոցը հայտնում է, որ այս կառույցի բացառիկությունը կայանում է հատկապես նրանում, որ այս դպրոցում սաներին ուսուցանվելու է նոր՝ հայկական Գևորգյան մարտաոճ: Մարտաոճի հիմնադիրը արցախյան ազատամարտի մասնակից, Կունգ-ֆու-ի վարպետ Գևորգ Գևորգյանն է:
Դպրոցի հիմնադիր Գ. Գևորգյանը տարիների ընթացքում յուրացնելով չինական վինգ-չուն և տիբեթյան տեսքաո մարտաոճերը, մշակել է դրանք և իր փորձառության ու գիտելիքների հիմքի վրա ստեղծել հայկական մարտաոճ, որը ամբողջովին հարմարեցված է հայ մարդու հոգեկերտվածքին:
Լուսանկարը` www.gevorgyankungfu.com
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել