HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օշական մանկական վերականգնողական կենտրոն»-ը փոխանցվեց ՊՆ-ին

«Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն ամրացվեց Պաշտպանության նախարարությանը։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։

ՓԲԸ-ի մոտ 51 միլիոն դրամ պարտավորությունները մարվելու է Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Նշենք, որ Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում, որի լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել էր լուծարման հանձնաժողով:

Տարածքը Պաշտպանության նախարարությանը հանձնելու առաջարկություն Պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացրել էր հենց նախարարությունը։ Վերջինս, կարևորելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տարածքով ապահովելու խնդիրը, առաջարկել էր Մոսկովյան փողոցի 5 հասցեում գտնվող, իրենց ամրացված անշարժ գույքը հետ վերցնել, դրա դիմաց ամրացնել «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքը:

ՊՆ-ին փոխանցվեցին Օշական համայնք, Դպրոցականների փող. 93 հասցեում գտնվող 13929 քառ. մետր մակերեսով շենք-շինություններ և 14.5136 հա հողամաս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter