HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշմամբ ԱԻՆ-ը, որպես նվիրատվություն, շարժական գույք ստացավ

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարժական գույք նվիրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Մասնավորապես՝ ՊՈԱԿ-ից նախարարությանը փոխանցվեց երկու ավտոմեքենա, մոտորանավակ, մեկ մարդատար ավտոբուս։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ նախատեսվում է իրենց նախարարությանը վերապահված հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում քաղաքականության մշակման ու իրականացման գործառույթները վերապահել Շրջակա միջավայրի նախարարությանը: Այդ փոփոխությունից հետո «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը հանձնվելու է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությանը:

Այդ պատճառով ԱԻՆ-ն առաջարկել է ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, չշահագործվող տրանսպորտային միջոցները և մոտորանավակը նվիրել իրենց, որի ենթակա մարմնի՝ Փրկարար ծառայության կողմից դրանք փաստացի շահագործվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter