HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյումրու տուն-ինտերնատը» լուծարվեց

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատը» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ)։ Նման առաջարկ Կառավարությանը ներկայացրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ տուն-ինտերնատի լուծարումից հետո, կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող 160 անձի կացարանով ապահովման և խնամքի ծառայությունները կպատվիրակվեն ոչ պետական կազմակերպության:

Գործադիր ներկայացված որոշման նախագծում նշվում է, որ տուն-ինտերնատի լուծարումից գոյացած դրամական միջոցները կփոխանցվեն պետական բյուջե, որն ամբողջությամբ կուղղվի տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների իրականացմանը: Իսկ խնամքի ծառայությունը, կազմակերպության լուծարումից հետո կպատվիրակվի ոլորտում փորձ և վաստակ ունեցող ոչ պետական կազմակերպության, և արդյունքում կբարձրանան շահառուներին մատուցվող ծառայությունների որակը, արդյունավետությունը, աշխատողների աշխատանքային, ինչպես նաև տուն-ինտերնատի շենքային և գույքային պայմանները՝ ի հաշիվ ընտրված կազմակերպության կողմից կատարվող ներդրումների, որը ծառայությունների պատվիրակման համար պետք է լինի պարտադիր նախապայման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter