HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը ՔԿՀ-ների տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով 12 միլիոն դրամ հատկացրեց

Քրեակատարողական ծառայության կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով Կառավարությունը մոտ 12 միլիոն դրամ հատկացրեց։

Գումարը փոխանցվելու է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը՝ Կառավարության պահուստային ֆոնդից:

Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ այդ գումարի շրջանակներում կկահավորվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկված անձանց երկարատև տեսակցությունների սենյակները, «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կապի անվտանգությունը կապահովվի և ՔԿ 9 հիմնարկների ֆինանսական ծառայությունները կապահովվեն համակարգչային ծրագրերով։

«Քրեակատարողական վարչությունը հետևողականորեն ծրագրեր է մշակում քրեակատարողական համակարգի ներքին և արտաքին անվտանգության ապահովման մակարդակը բարձր նիշերի վրա պահելու, քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկվածների բնակության պայմաններն ու քրեակատարողական համակարգի տեխնիկական հագեցվածությունը միջազգային նորմերի և տեխնիկական պահանջների սահմաններում ապահովելու համար»,- Կառավարությանը հայտնել է Արդարադատության նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter