HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղաքարի դպրոցը կփակվի

Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի դպրոցը միացավ Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցին։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ Գեղաքարում սովորում է երկու աշակերտ: Ուսուցիչների, վարչական և սպասարկման  անձնակազմը 9 հոգի է: «Գեղաքար համայնքի բնակիչների և դպրոցահասակ երեխաների թվաքանակի նվազեցման և ուսուցիչների պակասի պատճառով «Գեղարքունիքի մարզի  Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խաթարվում է բնականոն հանրակրթական ուսուցումը, դասարանները կոմպլեկտավորում են ոչ լիարժեք»,- հայտնել է նախարարությունը։

Կկազմվի նախահաշիվ՝ Գեղաքարի երկու աշակերտներին Խաչաղբյուր տեղափոխելու համար։ Միաձուլման արդյունքում տարեկան տնտեսվելու է շուրջ 15.4 մլն դրամ։

Լուսանկարը՝ Գեղաքարի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter