HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Դեմիրճյանի՝ ՄԻԵԴ գործուղման ժամկետը մեկ տարով երկարաձգվեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Վահե Դեմիրճյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը երկարաձգել մեկ տարով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նշենք, որ Կառավարության որոշմամբ Վահե Դեմիրճյանը 2019 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:

Արտաքին գործերի նախարարությունը գործադիրին հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) քարտուղարության վճիռների կատարման վարչությունում իրավաբանի առկայությունը թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ վճիռներին առնչվող հարցերին ժամանակին և պատշաճ արձագանքել։

«2020թ. ընթացքում սպասվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր վճիռների, ինչպես նաև արդեն իսկ ընդունված և կատարման տեսակետից բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված բոլոր վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու համատեքստում մեծապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից գործուղված իրավաբան(ներ)ի ներկայությունը ԵԽ համակարգում և հատկապես ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում»,- ընդգծել է արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ այս մոտեցմանը կողմ է նաև Եվրոպայի Խորհրդի անձնակազմի կառավարման վարչությունը՝ առաջարկելով հնարավորության դեպքում երկարաձգել Վահե Դեմիրճյանի գործուղումը։

Նրա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու է դեսպանությունների և ներկայացուցչությունների ծրագրով պետբյուջեից Արտաքին գործերի նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter