HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հավանություն տվեց ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման առաջարկին

Կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում հավանության է արժանացրել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված՝ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարության հասարակայնության և տեղեկատվության բաժինը:

2015 թ. փետրվարի 5-ին կնքված վերոնշյալ համաձայնագրով ՌԴ կառավարության կողմից տրամադրվող 300 մլն ԱՄՆ դոլար վարկի (որից՝ 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ) մարման ամսաթիվ էր սահմանվել 2019թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակներում կատարված համալիր հետազոտության և սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների (մատակարարումների) ցանկը զգալիորեն ընդլայնվել էր, և Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետների երկարացման անհրաժեշտություն էր առաջացել:

Նախատեսվող փոփոխություններով երկարաձգվում են վարկի օգտագործման ժամկետները՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից տեղափոխվելով 2021 թ. դեկտեմբերի 31-ը:

Հավելենք նաև, որ ծրագրի շրջանակներում առկա մնացորդային գումարները կուղղվեն Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման աշխատանքներն ավարտին հասցնելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter