HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Պաշտպանության նախարարի հրամանով պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն երեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 11:00-ից, Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 17-ին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն, ինչպես նաև շաբաթ օրերին` մինչև 13:00-ն:

Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter