HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանը Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսական բարեփոխումների ընթացքը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր առաքելության ղեկավար Նաթան Պորտերին և ՀՀ-ում ԱՄՀ  մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Մենք ցուցաբերում ենք համահավասարություն հարկային և մաքսային վարչարարության հարցերում, ինչպես նաև գործունեության բոլոր այն ոլորտներում, որտեղ կան պետություն-մասնավոր փոխհարաբերություններ։ Համոզված ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ սա է մեր հաջողության հիմնական գործոններից մեկը»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։ 

Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է միջազգային այն բոլոր ցուցիչները, որոնք նախարարության ուշադրության կենտրոնում են՝  նշելով, որ գործողությունների ծրագիրը մշակվում է այդ չափելի միջավայրում։ Նախարարն անդրադարձել է նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և դրա հիմքում ընկած մեթոդաբանությանը։  

Կողմերը քննարկել են տնտեսական բարեփոխումների շրջանակը, ինչպես նաև  ԱՄՀ աջակցության ծրագրերը։ Առաքելությունը հետաքրքրություն է ցուցաբերել Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական շրջանակի մշակման և հաստատման ընթացքի նկատմամբ։ 

Քննարկում է ծավալվել նաև փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված քայլերի և ոլորտի ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter