HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները բողոքարկել են Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ չկիրառելու որոշումը. Վերաքննիչ դատարանում սկսվեց բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ սկսվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ չկիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում քննվող քրեական գործով Գրիգորյանի պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Այսօր քննվող բողոքը վերաբերում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշմանը:

Դատական նիստի մեկնարկին դատավոր Հովակիմյանը կողմերին հարցրեց, թե արդյոք առկա են դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքեր: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը մինչ այդ հարցին անդրադառնալը հարցրեց, թե ի՞նչ եղանակով է գործը մակագրվել Հովակիմյանին: Վերջինս պատասխանեց, որ Վերաքննիչ դատարանում գործերը մակագրվում են համակարգչային եղանակով: Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացվեց:

Դատարանում այս պահին վերաքննիչ բողոք է ներկայացնում պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Վերջինս բարձրաձայնեց Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների մասին, նշեց, որ անձին ազատությունից զրկելը պետք է փաստարկված լինի, մինչդեռ, ըստ պաշտպանի՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտում մատնանշված չեն Գրիգորյանին կալանքի տակ պահելու օրինական հիմքեր:

Նիստը շարունակվում է, մասնակցում է նաև Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի կինը, իսկ Գրիգորյանը դատարան չի բերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter