
Բակո Սահակյանը հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Ազատ Հայրենիք», Արցախի ժողովրդավարական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված հարցեր:
Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Բակո Սահակյանը կարեւորել է նման խորհրդակցությունները՝ դրանք համարելով արդյունավետ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել