HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԽՄՕՄՄ-ը՝ վոլեյբոլի կանանց Հայաստանի գավաթակիր

Ավարտվել է վոլեյբոլի կանանց Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է չորս թիմ:

Ըստ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքին՝ եզրափակիչում ԽՄՕՄՄ-ը (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) 3:1 հաշվով հաղթել է «Վանին» և դարձել Հայաստանի գավաթակիր: Բրոնզե մեդալակիր է դարձել «Ավանը», որը երրորդ տեղի համար խաղում 3:2 հաշվով ուժեղ է գտնվել ՀՊԼՀ-ից:

Մրցաշարի լավագույն խաղացողներ են ճանաչվել Մերի Պողոսյանը («Ավան»), Դիանա Մելքոնյանը («Ավան»), Էլիշկա Կինդոլովան («Վան»), Աննա Գալուստյանը («Վան»), Էդիտա Ղևոնդյանը (ԽՄՕՄՄ) և Վերոնիկա Կոշկարյանը (ԽՄՕՄՄ):

Հիշեցնենք, որ ԽՄՕՄՄ թիմը նոյեմբերին դարձել էր նաև վոլեյբոլի կանանց 2019թ. Հայաստանի չեմպիոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter