HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Համերաշխությունը» սատարում է ԲՀԿ-ին

Առաջնորդվելով գաղափարական ընդհանուր մոտեցումներով եւ ելնելով Հայաստանի ապագայի իրենց տեսլականից, «Համերաշխություն» կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ ներդնելով ողջ ջանքն ու եռանդը: Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը՝ քիչ առաջ ավարտված կուսակցության 4-րդ համագումարի ժամանակ:

Ինչպես «Հետքին» հայտնեցին կուսակցությունից. «Համերաշխությունը» հենց Գագիկ Ծառուկյանին է համարում համերաշխության կրող, այդ իսկ պատճառով իրենք որոշել են սատարել հենց վերջինիս ղեկավարած կուսակցությանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter