HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմբինատի ներկայացուցիչ. «Տեխնիկական անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով է դժբախտ դեպքը գրանցվել»

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր 22-ամյա Գարիկ Աղջյանի հետ կատարված դեպքը տեղի է ունեցել Շամլուղի հանքավայրում, երբ Գարիկը փակ հանքից հանքաքար է տեղափոխել: Ըստ Գ. Շահնազարյանի, Գարիկը մեքենավար է, ընթացի ժամանակ, փակ հանքի բերանից մոտ 100 մետր հեռու հանքաքարը դուրս բերելիս էլեկտրաքարշի լարերը (պանտոգրաֆը) ծալվել են հետ, Գարիկի կողքին էլ օգնականն է եղել, երբ Գարիկն ուզեցել է ուղղել լարերը, որպեսզի շարունակի ճանապարհը, «մարմինը դուրս հանել է կաբինայից ավելի քան պետք է, ըստ երևույթին, և շարժման ժամանակ գլուխը տվել է հանքի պատին, գլուխը ջարդվել է»: 

«Ինքը զուտ...Տեխնիկական անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով է դժբախտ դեպքը գրանցվել է»,- ասաց Գագիկ Շահնազարյանը: 

Գ. Շահնազարյանի տեղեկություններով, Գարիկը շուրջ 3 ամսվա աշխատակից էր: Հայր չուներ, ընտանիքում մայրն ու եղբայրն են: Ինչ-որ ձևով ընտանիքին փոխհատուցում կտրվի, թե ոչ հարցին` արտաքին հարաբերությունների գծով տնօրենը պատասխանեց. «Բա իհարկե, հիմա դրանով ենք զբաղված, դեռ դատաբժշկական փորձաքննություն արվի, հետո համապատասխան որոշումները կընդունենք, հոմ մենակ չենք թողնելու էդ ընտանիքին»:

Դեպքի վայրում ոստիկանությունն արդեն տեղզննում է իրականացրել, իսկ երկուշաբթի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից» համապատասխան փորձագետների խումբ է գալու` տեղազննություն կատարելու, համապատասխան ակտ կազմելու և պարզելու, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter