HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ․ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովը

Դեկտեմբերի 13-ին Երևանում կայացել է «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ» օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ:

Ըստ նախարարության հաղորդագրության՝ աշխատաժողովին մասնակցել են պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների, բանկերի, սթարտափ ընկերությունների, միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներ և ոլորտի  փորձագետներ։

Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ անցյալ շաբաթների ընթացքում Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց կողմից ներկայացված նկատառումների համար։ Նա   կարևորել է նաև Կենտրոնական բանկի կատարած աշխատանքը՝ նշելով, որ այն հիմք է հետագայում ավելի լայն համատեքստում շարունակելու աշխատանքը՝ ներառելով նաև կապիտալի շուկայի բաղադրիչներին առնչվող այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են արժեթղթերի և բորսայի աշխատանքին, իսկ  նորարարական և այլընտրանքային ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում միջոցներ ներգրավել ավելի էժան ենթակառուցվածքների միջոցով։

«Անհրաժեշտ է բացահայտել, թե ինչպես փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում, օգտագործելով արդի հնարավորությունները, ունենա ավելի հասանելի ֆինանսական միջոցներ»,- նշել է Տիգրան Խաչատրյաննը՝ հավելելով հետևյալը․ «Ես խորապես հավատացած եմ, որ Հայաստանում հիմա, ինչպես երբևէ, վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրվող միտումների և կառավարության կողմից որդեգրած քաղաքականության արդյունքում, կան արժեթղթերի շուկան և բորսան զարգացնելու իրական նախադրյալներ»։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են բաժնեմասային ֆինանսավորման և կապիտալի շուկային առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կորպորատիվ կառավարում, քրաուդֆանդինգ, արժութային և այլ կարգավորումներ, բիզնես հրեշտակներ, թափանցիկություն, այս գործընթացներում սփյուռքի կապիտալի հնարավոր ներգրավում և այլն։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է, որ քննարկումները նախաձեռնվել են ոլորտում առկա խնդիրները բացահայտելու և դրանց համատեղ լուծումներ գտնելու նպատակով։

Աշխատաժողովի ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերը շարունակել են աշխատանքը թեմատիկ խմբային քննարկումներով։

Աշխատաժողովի արդյունքում նախատեսվում է առանձնացված առաջնահերթ խնդիրների շուրջ արձանագրված տեսակետները ներառել ձևավորվելիք ճանապարհային քարտեզում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter