HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Passat» (վարորդ՝ Դավիթ Գ., ծնված 1975 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Պետրոս Խ., ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Անդրանիկ (ծնված 1990 թ.) և Համազասպ (ծնված 1990 թ.) Խ.-երը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Պետրոս և Համազասպ Խ.-երը տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, իսկ Անդրանիկ Խ.-ն ճանապարհին մահացել է: Պետրոս և Համազասպ Խ.-երի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter