HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

70 հազար դոլար գողացած տղամարդը բերման է ենթարկվել ու ձերբակալվել

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ կոտրել են իր չգործող ընկերության պահեստի երկաթե դռան փականը, մտել ներս ու 70․000 դոլար գողացել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տեղում պարզել են կատարվածի որոշ հանգամանքներ։

Հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, ընդամենը ժամեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում հետքը գտել են։

Ոստիկանների տեսադաշտում հայտնվել է հաստատության նախկին պահակը։ Դեպքի հետ նրա առնչության վերաբերյալ փաստական տվյալների հիմնավորումից հետո Նոր Խարբերդում ապրող 58-ամյա տղամարդը դեկտեմբերի 12-ին բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։

Նույն օրը ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները զննություն են կատարել բերման ենթարկվածի տանը։ Ձեռք բերված տվյալների համաձայն՝ գողացված գումարը թաղել էր տնամերձ հողամասում։ Իրավապահները հայտնաբերել  և առգրավել են 50․000 դոլար և 3000 եվրո։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տղամարդը գողացած փողը տվել էր 25-ամյա որդուն ու պատվիրել, որ հողամասում թաղի։ Որդին, առանց հոր գիտության, գողոնից մի քանի հազար դոլար էր վերցրել ու, նույնիսկ, հասցրել մեքենա գնել, որը տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

58-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter