HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Հարությունյանի կալանքի միջնորդությունը քննում է դատավոր Արտակ Թադևոսյանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Դատական նիստը սկսվել է մոտ երկու ժամ առաջ, ընդմիջվել, այժմ նորից շարունակվում է: Գործով դատավորը Արտակ Թադևոսյանն է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով, և երրորդ անգամ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան: Չնայած մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով՝ Հարությունյանին վերագրվող հոդվածների փոփոխություն չի եղել, նա շարունակում է մեղադրվել Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

Նշենք, որ ՀՔԾ-ն արդեն երրորդ անգամ է Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնում:

Լուսանկարը՝ Helpcourt.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter