HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում»-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը:

«Դոհա ֆորումը» երկխոսության միջազգային հարթակ է, որը հիմնվել է 2000 թվականին և համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները քննարկելու, դրանց լուծման գաղափարների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով:

«Դոհա ֆորում-2019»-ը անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով՝ նպատակ ունենալով երկխոսություն ծավալել արագ փոփոխվող աշխարհի զարգացման միտումների և ժամանակակից պահանջներին համապատասխան՝ կառավարման առավել արդյունավետ համակարգեր ստեղծելու շուրջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter