HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աստղիկ» ԲԿ-ում ավարտվեց լյարդի փոխպատվաստումը․ 23-ամյա աղջիկը իր լյարդի մի մասը նվիրաբերել է 24-ամյա քրոջը

Աստղիկ բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը։

Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում նշված է, որ 23-ամյա աղջիկն իր լյարդի մի մասը նվիրաբերել է 24-ամյա քրոջը, ով լյարդի ցիռոզ ուներ։ Վիրահատությունը տևեց 8,5 ժամ։

Այն կատարեց նույն թիմը, որը մի քանի ամիս առաջ իրականացրեց ՀՀ-ում առաջին լյարդի փոխպատվաստումը, մասնավորապես՝ Աստղիկ ԲԿ-ի՝ վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանն ու վիրաբուժական բաժանմունքի ամբողջ թիմը։

Հայ մասնագետների հետ աշխատել է նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը, ով Երեւան է ժամանել վիրահատությանն աջակցելու նպատակով։

Այժմ թե դոնորը, թե ռեցիպիենտը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է։

Մեկնաբանություններ (1)

Մարինե
Կեցցեն մեր բժիշկները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter