HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Դեկտեմբերի 15-ին, ժամը 17:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Հակոբ Ս.), «Toyota Camry» (վարորդ՝ Արսեն Զ.) և ճամփեզրին կայանած «Hyundai Sonata» (սեփականատիրոջ տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

«Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter