HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Գեղհովիտ գյուղում. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23:23-ին, «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 23:55-ին:

Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 9 քմ), լամինատե հատակը (մոտ 3 քմ), բազմոցը՝ մասամբ, ինչպես նաև մուտքի և խոհանոցի դռները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչ Աստղիկ Ս.-ն (ծնված 1958 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter