HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնվերս բանկը հրաժարվում է պլաստիկի օգտագործումից

Կոնվերս Բանկը  մտադիր է առաջիկայում ամբողջապես հրաժարվել պլաստիկի օգտագործումից՝ դառնալով նման նախաձեռնությամբ հանդես եկած առաջին ֆինանսական կառույցը Հայաստանում: Այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են վերջերս՝  Բանկի Գլխամասում և Հաճախորդների սպասարկման գրասենյակում, որտեղ պլաստիկ բաժակների փոխարեն ներկայում օգտագործվում են թղթից բաժակներ, թափոնի տեսակավորում է իրականացվում: Օգտագործումից հետո թափոնը վերամշակման է ենթարկվում:

«Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախագծերը մշտապես Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում են և հանդիսանում են Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը:  Նշված ծրագրի իրականացման շրջանակում աստիճանաբար պլաստիկ բաժակների օգտագործումը կդադարացվի նաև Բանկի մասնաճյուղերում, իսկ գործընկեր ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ  կազմակերպությունը  կզբաղվի  աղբի տեսակավորմամբ, վերամշակմամբ  ու կրկնակի օգտագործման հարցերով»,-ասել են Կոնվերս Բանկում:

Բանկը կարևորում է նաև իր գործընկեր համայնքներում միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը : Այսօր  քննարկվում է  այդ բնակավայրերում աղբի տեսակավորման  և վերամշակման հնարավորությունների ստեղծմանը աջակցության հարցը:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter