HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ հաղորդագրության՝ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1950 թվականին,  շենքի առաջին հարկում գործող իր կոշիկի արհեստանոցում պահել է ընտանի կենդանիներ և 2018թ-ի օգոստոս ամսին, կենդանիներին սիրելու պատրվակով, հյուրընկալել և անառակաբարո գործողություններ է կատարել 12 տարին չլրացած երկու երեխայի նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter