
1,65 մլն դոլար՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ընդարձակման համար
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստին հաստատման ներկայացվեց «Երևան համայնքի ու «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամի» միջև Էրեբունի թանգարանի ընդարձակ նախագծի վերաբերյալ համագործակցության պայմանագրին հավանություն տալու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Պայմանագրի նպատակն է ընդարձակել, բերելավել տարածքը, ստեղծել ցուցահանդեսային տարածքներ։
Համաձայն նախագծի՝ թանգարանի համար տրամադրվող գումարը չպետք է գերազանցի 1,65 մլն դոլարը, ընդ որում՝ 1,3 մլն դոլարը նախատեսվում է շինարարության համար։ Ընդարձակման համար կօգտագործվի 3000 քմ մակերեսով տարածք։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ասլանյանը պայմանագիրը ներկայացնելուց հետո հավելեց, որ սա ներդրում չէ, այլ բարեգործական ծրագիր։
Հիմնադրամը Հայաստանում գրանցված չէ և որևէ տեղեկատվություն հիմնադրամի վերաբերյալ չկա։ Սերգեյ Ասլանյանը նշեց, որ գումարները հատկացնում է հայ համայնքը։ Պայմանագրում չկան նաև տվյալներ աշխատանքների ժամկետների վերաբերյալ։
Ավագանին հաստատեց նախագիծը:
Լուսանկարը՝ Էրեբունի թանգարանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել