HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ հերթական բողոքի գործով որոշում կայացնելու

Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ չարձակելու նոյեմբերի 19-ի որոշման դեմ։ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, այսօր կայացավ բողոքի գործով դատական նիստ։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ դեկտեմբերի 17-ին։

Նշենք, որ նոյեմբերի 19-ի որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը գտել է, որ նրան գրավի դիմաց ազատ արձակելու հիմքեր չկան, քանի որ չեն վերացել կամ նվազել նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը։

Մանվել Գրիգորյանի պաշտպանները, սակայն, գտնում են, որ դատարանի որոշումը պատճառաբանված և հիմնավորված չէ։

«Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունից երևում է, որ գրավի կիրառումը դատարանն անթույլատրելի է համարել, քանի որ ազատության մեջ մնալու դեպքում առկա է հավանականություն, որ ազատության մեջ լինելու դեպքում Մանվել Գրիգորյանը կարող է գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել։ Սակայն դատարանը որևէ կերպ չի հիմնավորել, թե Գրիգորյանը կոնկրետ որ անձանց նկատմամբ և ինչ եղանակով կարող է անօրինական ազդեցություն գործադրել»,- դատական նիստի ընթացքում ասաց պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանը։

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն առարկեց բողոքի դեմ, նա համամիտ է դատարանի դատական ակտի հետ, համաձայն որի՝ գրավը՝ անկախ չափից, չի կարող երաշխավորել Մանվել Գրիգորյանի պատշաճ վարքագիծը՝ ազատության մեջ մնալու դեպքում։

Նշենք, որ այսօր ավելի վաղ, Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավոր՝ Նարինե Հովակիմյանը, հրապարակել է Գրիգորյանին գրավի դիմաց ազատ չարձակելու մեկ այլ՝ նոյեմբերի 7-ի որոշման դեմ բողոքի գործով դատական ակտ՝ մերժելով պաշտպանների բողոքը։

Լուսանկարում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter