HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիսավոր արարողություն Բերձոր քաղաքում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին Բերձոր քաղաքում մասնակցել է Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Ըստ Նախագահի պաշտոնական կայքի՝ Բակո Սահակյանը նշել է, որ շրջաններում առողջապահական ժամանակակից ցանցի ընդլայնումն ու արդիականացումը պետության սոցիալ-տնտեսական կարեւոր առաջադրանքներից է, եւ այս ուղղությամբ աշխատանքները լինելու են հետեւողական:

Նույն օրը հիվանդանոցի բակում բացվել է ԼՂՀ վաստակավոր բժիշկ Ա. Բունիաթյանի կիսանդրին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել անվանի բժշկի ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման գործում՝ նշելով, որ նրա հիշատակը վառ կմնա սերունդների հիշողության մեջ:

Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter