HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարմիր գրքում» գրանցված բեզոարյան այծ են որսացել

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Պարզել է, որ Վեդի քաղաքի բնակիչը, որը ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներից մեկի ծառայող է, դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Դաշտաքար գյուղից 2 կմ հեռու «Կոթոբուլախ» կոչվող վայրում, իր օրինական ակոսափող հրազենով որսացել է բեզոարյան այծին։ Այնուհետև մորթել և իր մեքենայով տեղափոխել է Ազատավան գյուղի իր ծանոթի տուն՝ մորթին մշակելու նպատակով: Դեկտեմբերի 15-ին ոստիկանը ներկայացել է Արտաշատի բաժին, տվել խոստովանական բացատրություն ու ներկայացրել հրազենը:

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվող նյութերն զուգահեռ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն։

Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter