HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արմավիր-Նոր Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19։55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Նոր Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ- 2107» (վարորդ՝ Գարիկ Գ., ծնված 1976 թ.) և մեկ այլ «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Սերոբ Ա., ծնված 1946 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդ Սերոբ Ա.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գարիկ Գ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, իսկ ժամը 20:40-ին՝ դին մոտեցրել շտապօգնության ծառայության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter