HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Դեկտեմբերի 17-ին, ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, նվիրված ձմեռային զորակոչի մեկնարկին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորակոչիկների առաջին խմբաքանակին շնորհավորելու էին եկել բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հրամանատարի՝ ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը, ՊԲ-ի ավագ գնդերեցը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Շնորհավորելով օրվա հերոսներին, բանակի հրամանատարի տեղակալներն ու միջոցառման մյուս բանախոսները արժևորել են օրվա խորհուրդը՝ բանակի սերնդափոխության բնականոն իրականացման և հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու համատեքստում, հավաստելով, որ զինակոչիկների ծառայության ամբողջ ընթացքում հանրային բոլոր շրջանակներն ու ՊԲ-ի հրամկազմը կլինեն վերջիններիս կողքին և համատեղ ուժերով կլուծեն ծառայությանը խոչընդոտող բոլոր տեսակի խնդիրները:

 Միջոցառման ավարտին զինակոչիկներին բաժանվել են աղոթագրքեր, իսկ հետագա ծառայության վայրերի ընտրությունը տեղի է ունեցել ավանդական վիճակահանության միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter