Կեղծ ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ոստիկանության շենքում ու հարակից տարածքում իրականացրել տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել