HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սատարում է Լիբանանի հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Բեյրութում է հատուկ առաքելությամբնա Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով հայկական 18 կրթական հաստատությունների է փոխանցել է 150 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի համահայկական հիմնադրամի հաղորդակցության բաժինը։

«Սրանով զորակցում ենք համայնքին ու նաև կոչ ենք անում համայն հայությանը ուշադրությունը բևեռելու այս տագնապին ու կանգնելու Լիբանանի հայ համայնքի կողքին»,- նշում է Հայկակ Արշամյանը։

Ինչպես հաղորդում է Լիբանանի Ազգային առաջնորդարանը, Արշամյանին ընդունել է Լիբանանի հայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոսը՝ Լիբանանի թեմի քարոզիչ Հոգշ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի և Ազգային վարչության Կրոնական ժողովի ատենապետ Արժ. Տ. Սարգիս աւ. քհն. Սարգիսեանի ու Քաղաքական ժողովի ատենապետ Րաֆֆի Սիսլեանի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մարմնի ատենապետ Սարգիս Արմէնեանն ու փոխատենապետ Գրիգոր Թէրզեանը, ինչպես նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը։

«Այս իրավիճակում, երբ Լիբանանի սոցիալ-տնտեսական տագնապի պատճառով լիբանանահայությունը դիմագրավում է տնտեսական ծանր պայմաններին, Ձեր զորակցությունը երաշխավորում է հայ դպրոցի հայեցի դաստիարակության և հայապահպանման նվիրական առաքելության անընդմեջ շարունակականությունը։ Ձեր փոխանցած 150 հազար դոլարը Ազգային առաջնորդարանը պետք է բաժանի լիբանանահայ 18 վարժարանների, որը կուղղվի 5020 աշակերտի կրթաթոշակի։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս զորակցությունը համարում ենք Հայաստան-Սփյուռք միասնականության և գործակցության շոշափելի արտահայտություն, որի համար հայտնում ենք մեր հայորդիների երախտագիտությունը»,- ասել է Լիբանանի հայոց առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը։

Լիբանանի ազգային առաջնորդարանը ավելի ուշ հայտարուրթյամբ հանդես եկավ, համաձայն որի՝  առաջնորդարանի բարերար Երջո Սամուէլեանը 125 միլիոն լիբանանյան ոսկի է նվիրաբերել առաջնորդարանին, որն ուղղվելու է «Լիբանանահայ կարիքավորներու զօրակցութիւն», «Հայ աշակերտ հովանավորելու ծրագիր» և «Զուարթնոց» հատուկ դաստիարակության կենտրոնին։ Ավելի վաղ ՆՍՕՏՏ Արամ Ա վեհափառ հայրապետը հայրական կոչ էր ուղղել լիբանանահայ համայնքին օժանդակելու դժվար կացության մեջ հայտնված կառույցներին և ընտանիքներին։ 

***

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորում է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովում է՝ հիմվելով ընդհանուր ինքնության վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter