HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա զոհ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18։09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գրիգոր Մ., ծնված 1972 թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին, ծառին և ապառաժ քարերին ու հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներից մեկը՝ Սիրանուշ Ո.-ն (ծնված 1974 թ.), քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գրիգոր Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել մյուս ուղևորի՝ Լեյլի Մ.-ի (ծնված 1947 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Սիրանուշ Ո.-ն և Գրիգոր Մ.-ն տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter