HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 17-ին, ժամը 21:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի բնակարաններից մեկում կախված քաղաքացի կա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Բնակարանի խոհանոցում հայտնաբերվել է 1967 թ. ծնված Արմենակ Ն.-ի դին (գազատար խողովակից կախված): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դին տեղի ուժերով իջեցրել են:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածի հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter