Այգեհատ գյուղում անասնագոմ է այրվել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 02:11-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Այգեհատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։37-ին, մարվել՝ 05:04-ին։
Այրվել են անասնագոմի (մոտ 75 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ, ծածկը՝ մասամբ (մոտ 2 քմ) և մոտ 100 հակ կուտակած անասնակեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել