HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի ուղղությամբ կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և գնդացիրներից

«Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։

Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։

Կորուստներ չկան»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում այսօր առավոտյան հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նախօրեին ՊՆ խոսնակը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22:00-22:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter