
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում այս պահին կրակոցներ չկան
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղերում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Կրակոցների հետևանքով փակվել էր Երևան-Վրաստան միջպետական ճանապարհը, երթևեկությունն իրականացվել է շրջանցիկ ճանապարհով: Այսօր առավոտյան կրակոցներ չեն եղել, և ճանապարհը բաց է:
«Այս պահին բնականոն աշխատում են Բաղանիս գյուղի դպրոցն ու մանկապարտեզը, ամեն ինչ խաղաղ է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բաղանիս համայնքի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել