
Արդարադատության նորանշանակ փոխնախարարը՝ զինծառայությունից ազատման մասին
Արդարադատության նորանշանակ փոխնախարար Վահե Դանիելյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Արդարադատության նախարարությունից:
Նախարարությունից փոխանցել են, որ 2008-2011 թվականներին ուսումնառության ընթացքում Վահե Դանիելյանն օգտվել է տարկետման իրավունքից, ապա ազատվել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով:
Մենք հետաքրքրվել էինք, թե արդյոք վերջինս պատրա՞ստ է կրկին փորձաքննություն անցնել, պատասխանում ասվում է.
«Պատրաստ եմ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայանալ համապատասխան պետական մարմիններ և անցնել անհրաժեշտ ընթացակարգերով»:
Դանիելյանն արդարադատության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է դեկտեմբերի 10-ին: Նա իրավագիտության մագիստրոս է:
Մեկնաբանել