HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մթերային խանութում դեղորայքի վաճառքը կասեցվել է

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել` հիմք ընդունելով քաղաքացու դիմում-բողոքը։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմնի հանրային կապերի բաժինը:

Վերջինիս համաձայն՝ Կոտայքի մարզի Արգել գյուղում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը կասկածելի է լիցենզիայի առկայությունը։ Բացի այդ՝ դեղերը վաճառվում են խանութում մթերքի հետ մեկտեղ՝ ոչ պատշաճ պայմաններում։

Դիմումի հետքերով նշված տնտեսվարողի մոտ տեսչական մարմնի աշխատակիցներն իրականացրել են զննում՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով հաստատված՝ դեղերի մանրածախ իրացմանը ներկայացվող պահանջների պահպանումը, ինչպես նաև Կառավարության 2002թ.հունիսի 29-ի 867 որոշմամբ հաստատված՝ ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման պահանջների պահպանումը պարզելու նպատակով:

Զննման արդյունքում պարզվել է, որ դեղերը գտնվում են տվյալ խանութի առանձնացված պահարանում, ինչը Կառավարության հաստատած կարգի խախտում է:

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքը՝ տեսչական մարմնի ղեկավարը 16.12.2019թ. համապատասխան գրությամբ միջնորդություն է ներկայացրել առողջապահության նախարարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում քննության առնելու տվյալ ընկերությանը տրված լիցենզիայի կասեցման հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter