HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ-ում կայացել է ՔԶԱԿ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 18-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել վարչապետի՝ նոյեմբերի 28-ի N 1765-Ա որոշմամբ ստեղծված «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող ՀՀ պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նիստը վարել է ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը:

Նիստի շրջանակներում ընդգծվեց Քիմիական զենքի արգելման կոնվենցիայից բխող ՀՀ պարտավորությունների պատշաճ իրականացման կարևորությունը և այդ գործում միջգերատեսչական հանձնաժողովի արդյունավետ և հետևողական աշխատանքների դերն ու նշանակությունը:

Նիստի ընթացքում քննարկվեցին Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի ազգային կիրառմանն առնչվող առկա խնդիրները, նախանշվեց այդ ուղղությամբ հետագա քայլերի իրականացման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև հաստատվեց հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter