HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց»․ Հայկ Գրիգորյանը՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու քրեական գործի մասին

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ շոկային լուր է ստացվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեխանիզմի վերաբերյալ։ Ասաց, որ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով բազմաթիվ հանրային ահազանգերը, նամակները Կառավարությունում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ խորհրդակցություն է կայացել, և տրվել են հանձնարարականներ իրավապահ մարմիններին․ «Անկեղծ ասած՝ այդ ժամանակ մարդկայնորեն գուցե չէի կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ, բայց փաստ մնում է փաստ, որ այս պահին մենք ունենք ձերբակալված անձինք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան Կառավարությանը հայտնեց, որ գործում առկա ապացույցների համակցությունն այս պահին բավարար է ձերբակալված անձանց՝ ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հոդվածով մեղադրանք առաջադրելու համար։

«Գործով կատարվել են մի շարք խուզարկություններ ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության մեր գործընկերների հետ և սկսած այդ անձանց պաշտոնավարման օրվանից՝ 2012 թվականից, առ այսօր բոլոր փաստաթղթերն առգրավվել են, որոնք ենթարկվելու են մանրակրկիտ զննության, այդ փաստաթղթերով կատարվելու են քննություն, ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ։ Մոտ օրերս այդ անձանց նշված հոդվածով կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»,- ասաց Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter