HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարում համալիր փորձաքննություն կատարած «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ 54 հազար դոլար հատկացվեց

Ամուլսարում համալիր փորձաքննություն կատարած «ԷԼԱՐԴ» ընկերությունը  Կառավարությունից լրացուցիչ 54 հազար ԱՄՆ դոլար ստացավ։

Նշենք, որ «ԷԼԱՐԴ» ընկերության հետ արդեն իսկ կնքվել էր մոտ 400 հազար դոլար արժողությամբ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Սակայն Ֆինանսների նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ  ընկերությունը նախատեսվածից ավելի շատ աշխատանքներ է կատարել։

Մասնավորապես՝ «ԷԼԱՐԴ» ընկերությունը Քննչական կոմիտեին տեղեկացրել է, որ համալիր փորձաքննության ընթացքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջացել ընդլայնելու հետազոտությունների շրջանակը, և փորձագետների խումբը նախատեսված շուրջ 70 փաստաթղթի փոխարեն ուսումնասիրել է շուրջ 150 փաստաթուղթ: Բացի այդ, փորձագետներին գնահատման համար տրամադրվել են տեխնիկական առաջադրանքից դուրս մեծածավալ այլ տեղեկություններ նույնպես, որոնք հետազոտվել և ուսումնասիրվել են, պարզաբանման է ներկայացվել 12 լրացուցիչ հարց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter