6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներն ամսական պատվովճար կստանան․ առաջարկն ընդունվեց
Կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ 6 և ավելի երեխա ունեցող, «Ծնողական փառքի մեդալով» պարգևատրված ծնողները պետությունից պատվովճար կստանան։ Այն կգործի Ազգային ժողովի հաստատումից հետո, քանի որ լրացումներ պետք է կատարվեն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի հաղորդմամբ՝ օրենքի ընդունումից հետո արդեն կսահմանվեն պատվովճարի տրամադրման կարգն ու չափը։
Ամսական այս հատկացումը, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ավելի կընդգծի այդ ընտանիքների ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում:
«Ծնողական փառքի մեդալով» պարգևատրված ծնողների (ընտանիքների) թիվը ինն է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ անկախությունից ի վեր՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխքիների ոչ բավարար աջակցությամբ, էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը: «Այժմ Հայաստանում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 և ավելի երեխա: Եթե 1990թ. հանրապետությունում 3-րդ և հաջորդ երեխաների թիվը ընդհանուր երեխաների կարգաթվում եղել է 32 տոկոս, ապա ներկայում այդ ցուցանիշը 22 տոկոս է»,- նշված է Կառավարություն ներկայացված որոշման նախագծում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել