HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ։

Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։

«Այո, ես եմ առաջադրել պարոն Սաֆարյանի թեկնածությունը և ուրախ եմ դրա համար։ Պարոն Սաֆարյանը Հայաստանի Հանարապետությունում երկար տարիներ հանրային քաղաքական գործունեություն է ծավալում, և կարծում եմ, որ այս նոր կարգավիճակում նրա գործունեությունն ավելի արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ընդգծեց, որ Ստյոպա Սաֆարյանի առջև բարդ խնդիր է դրված, քանի որ սա Հանրային խորհրդի վերջին շանսն է ապացուցելու, որ որպես Կառավարության խորհրդատվական մարմին՝ իսկապես կարող է լինել արդյունավետ։

Ստյոպա Սաֆարյանը Կառավարության անդամներին շնորհակալություն հայտնեց իրեն վերապահված մեծ վստահության համար․«Անկեղծ ասած՝ սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է եղել, որ ես ստացել եմ։ Մեծագույն պատիվ է աշխատել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության համար, նրանց շահերի համար։ Մեծագույն հաճույք և պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ։ Կփորձեմ ինձանից կախված և իմ ներուժի բոլոր հնարավորությունների շրջանակներում ապահովել Կառավարության և հնարության կամուրջներից մեկը»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter