Գործադիրը դատախազությանը 15 մլն դրամ հատկացրեց ծառայողական ավտոմեքենա գնելու համար
Գլխավոր դատախազության համար ծառայողական նոր ավտոմեքենա կգնվի։
Ավտոմեքենայի ձեռքբերման համար Կառավարությունն այսօրվա նիստին դատախազությանը 15 միլիոն դրամ հատկացրեց։ Գումարը փոխանցվելու է Կառավարության պահուստային ֆոնդից, իսկ գնումը կատարվելու է մեկ անձից գնման ընթացակարգով։
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ ավտոմեքենան անհրաժեշտ է դատախազության բնականոն գործունեությունն ապահովելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել