
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն
ԱԺ արտահերթ նիստին Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն գիշերն անհայտ անձինք են ներխուժել:
«Երեկ գիշեր դռնից և պատուհանից ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և «armlur» կայքի խմբագրություն, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված: Կոչ եմ անում իրավապահ համակարգին շուտափույթ պարզել՝ ինչ է եղել, ովքեր են խմբագրություն ներխուժածները և ինչ են փնտրել»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել