HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 4,6 միլիոն դրամ տրամադրեց ԱԻ նախարարությանը

Կառավարությունն այսօրվա նիստին 4,6 միլիոն դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Այդ գումարը նախատեսված է վճարել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով պատվիրված ուղղաթիռներով թռիչքների համար։

ԱԻՆ-ը Կառավարությանը հայտնել է, որ 2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներն աննախադեպ են եղել հրդեհների տարածվածությունը, անտառներում և այլ բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքները:

«Այդ ընթացքում անհրաժեշտություն առաջացավ մասնագիտական գործառույթներն իրականացնել նաև ուղղաթիռների միջոցով, որոնց շնորհիվ հնարավոր եղավ անտառներում և այլ բուսածածկ տարածքներում իրավիճակը հսկողության տակ պահելու հանգամանքը ավելի արդյունավետ դարձնել»,- գործադիր ներկայացված որոշման նախագծում նշել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter