Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները կպարգևատրվեն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր տնտեսած միջոցներից 15 միլիոն դրամ կհատկացնի հանձնաժողովի աշխատակիցների պարգևատրմանը։ Կառավարությունը հանձնաժողովին թույլատրեց տնտեսած միջոցներն ուղղել պարգևատրման ֆոնդին։
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տնտեսումներն ապահովել է ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով մրցակցային ընթացակարգերի կիրառման, շենքի լուսավորությունը տնտեսող լամպերով ապահովելու, հեռախոսակապի ծառայություններից օգտվելու համար առավել մատչելի սակագնային փաթեթի ձեռքբերման միջոցով։ Նաև որոշ արտասահմանյան գործուղումների մեկնելու փոխարեն՝ նախատեսված քննարկումներին մասնակցությունը կազմակերպվել է տեսազանգերի միջոցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել