Ոստիկանները բացահայտել են Էրեբունու Երկաթուղայինների 2-րդ փողոցում կատարված սպանությունը
Ոստիկանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի։
Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ծառայողները պարզեցին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր։ Երկաթուղայինների 2-րդ փողոցում հայտնաբերվեցին արնանման հետքեր։ Տղամարդու վրա կրակել էին հենց այնտեղ։
«Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ, և սպանությունը բացահայտվեց։ Տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվում կասկածվողին՝ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդուն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,–տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայքը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել